Իդլիբի դեէսկալացիայի գոտու հարավում Թուրքիայի ԶՈՒ զրահատեխնիկայով պահակախմբի ճանապարհին շաբաթ օրը պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ պայթուցիկ սարքը ենթադրաբար տեղադրված է եղել ծայրահեղական խմբավորումներից մեկի գրոհայինների կողմից։
Թուրքիայի հեռուստաալիքները հայտնում են, որ թուրք զինվորականների շրջանում տուժածներ չկան, եղել է զրահատեխնիկայի վնաս: