Վրաստանում 9 պատգամավոր հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Սահակաշվիլիի: Այս մասին հայտնել է «Рустави 2» հեռուստաալիքը:
Նշվում է, որ հացադուլ են հայտարարել պատգամավորներ Ակակի Մինաշվիլին, Թեմուր Ջանաշիան, Բաչուկի Կարդավան, Նիկա Մաչուտաձեն, Գեորգի Գոդաբրելիձեն, Սուլհան Սիբաշվիլին, Լևան Բեժաշվիլին, Աբդուլա Իսմայիլովը և Դավիթ Կիրկիտաձեն:
Խորհրդարանականները պահանջում են Սահակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Ավելի վաղ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ էին հավաքվել Սաակաշվիլիի կողմնակիցները: Նրանք հանրահավաք էին անցկացրել ՝ պահանջելով քաղաքական գործչին բանտից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Մինչ այդ, նախկին նախագահը հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վրաստանում մի քանի քրեական գործերով նրա նկատմամբ ներքին հետախուզում է հայտարարվել: Նախկին նախագահն այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Սաակաշվիլին հեռակա դատապարտվել է Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: