Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհավասարակշիռ քաղաքականությունը և նրա ազդեցությունը երկրի Կենտրոնական բանկի վրա հանգեցրել են թուրքական լիրայի կտրուկ անկման և արժութային ճգնաժամի։
Այս մասին գրում է Financial Times-ը:
Բրիտանական թերթի խմբագրության կարծիքով՝ «ճգնաժամը Էրդողանի ձեռքի գործն է և այն կապված չէ երկրի տնտեսական հիմքերի հետ։ Բացի այդ, պարբերականում ընդգծել են, որ արտահանման և օտարերկրյա զբոսաշրջիկների թվի ավելացման շնորհիվ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին եղել է ընթացիկ հաշվի դրական սալդոն»։