Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, թուրքական արժույթը դոլարի դիմաց ընկել է 13,89 լիրա, ինչը նոր հակառեկորդ է։ Դա տեղի է ունեցել Fitch միջազգային վարկանիշային գործակալության որոշման ֆոնին։
Դրանից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է ուղղակի արժութային ինտերվենցիաների անցկացման մասին։ Լիրան այդ քայլին արձագանքել է չափավոր աճով, սակայն այնուհետեւ Մոսկվայի ժամանակով 16:10-ի դրությամբ վերսկսել է անկումը մինչեւ 13,77 լիրա:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նուրեդդին Նեբատիին նշանակել էր երկրի Գանձապետարանի եւ ֆինանսների նախարարի պաշտոնում: Երկրի ֆինանսների նախկին նախարար Լյութֆի Էլվանը հրաժարական է տվել։
Նախարարների փոփոխությունը տեղի է ունեցել թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին, որն ուժեղացել է առանցքային դրույքաչափի նվազեցման մասին Կենտրոնական բանկի հերթական որոշումից հետո: Նոյեմբերի ընթացքում լիրան դոլարի նկատմամբ կորցրել է 26% – ը, իսկ տարեսկզբից՝ ավելի քան 40% – ը ։