ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՌԴ-ի և Ադրբեջանի առեւտրատնտեսական համագործակցության հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կորոնավիրուսային վարակից բնակչության իմունիզացիայի հարցերին: Այս մասին հայտնել Է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր, ներառյալ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսային վարակի և բնակչության զանգվածային իմունիզացիայի հակազդմանը», – նշված է հաղորդագրության մեջ:
Միշուստինը և Ասադովը նաև նշել են Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նպատակով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության կարևորությունը: