Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կարող է տեղի ունենալ 2022 թվականի հունվարին:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, аյս մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այժմ նրանց հանդիպման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն սպասվում է, որ այն կկայանա հունվարին», – ասել է նախարարը՝ պատասխանելով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ամսաթվի մասին լրագրողի հարցին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչ են նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով: Նա նաեւ հայտնել է, որ Երեւանի հետ չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։