Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական աճի հակառեկորդ է սահմանվել։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, վկայակոչելով օպերատիվ շտաբը, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսը Ադրբեջանում հայտնաբերվել է 5 223 մարդու մոտ, COVID-19 վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 663 693-ի:
Մեկ օրում կորոնավիրուսային վարակից 21 մարդ է մահացել։ Ադրբեջանում COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 8 755 մարդ։ COVID-19-ից բուժվել է 627 342 մարդ։ Ներկայումս բուժման և կարանտինի մեջ է գտնվում 27 596 մարդ:
Նշվում է, որ վարակի դեպքերի օրական աճի այսօրվա ցուցանիշը ամենաբարձրն է Ադրբեջանում համաճարակի սկսվելուց ի վեր: