Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ամենակարճ ժամկետներում պատասխանել է պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը սկսելու Հայաստանի առաջարկներին:
«Մոտ երկու շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին է փոխանցել նոր առաջարկներ՝ սահմանազատման գործընթացը սկսելու վերաբերյալ։ Որոշակի առումով առաջ են քաշվել այդ գործընթացը սկսելու առաջնային պայմանները։ Կարճ ժամանակում Ադրբեջանն իր դիրքորոշումն է հասցրել հակառակ կողմին»,- ասել է Բայրամովը հինգշաբթի Բաքվում իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Բայրամովը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսվի անհապաղ և առանց նախապայմանների: