Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «РИА Новости»-ն։
«COVID-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»,- նշել է նա։