Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շուշիի հռչակագրի» մասին նախագահական հրամանագիր է ստորագրել։
Փաստաթուղթը կհրապարակվի պաշտոնական տեղեկագրում, որից հետո ուժի մեջ կմտնի։
Թուրքիայի առաջնորդը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել թյուրքական պետությունների կազմակերպության ակսակալների խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը 2021 թվականի հունիսի 15-ին Շուշի քաղաքում, որն օկուպացվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում:
Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննարկել և ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, Շուշիի հռչակագիրը ընդունել է 2022 թվականի փետրվարի 1-ի նիստում:
Թուրքիայի խորհրդարանն այս տարվա փետրվարի 4-ին վավերացրել է Շուշիի հռչակագիրը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։