Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները 5 օր է՝ դադարեցվել են։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Վերջին աշխատանքը կատարվել է 5 օր առաջ, Մարտունու շրջանում»,- նշեց Թադևոյսանը՝ հավելելով, որ այդ ընթացքում նաև եղանակային պայմաններն էին անբարենպաստ։
«Այսօր փորձեցինք բանակցել, չստացվեց, հնարավոր է՝ վաղը թույլատրեն, բայց այս երկու օրը չեն թույլատել»,- նշեց նա։
Ըստ Թադևոսյանի՝ ադրբեջանական կողմը չթույլատրելու հետ կապված պատճառաբանություններ չի ներկայացնում։
Զինադադարից ի վեր Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։