Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև պաշտպանական գերատեսչությունների գծով երկու երկրների համագործակցության այլ արդիական հարցեր, հաղորդում է РИА новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն:
«Մարտի 8 – ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հեռախոսազրույցները», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանական գերատեսչությունների գծով համագործակցության այլ արդիական հարցեր: