Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցի ընթացքում հինգշաբթի Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ուկրաինայի իրադրությունը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Ալիևն ու Էրդողանը կարևորել են Զանգեզուրի միջանցքի բացումը, նրա հեռանկարները, որոնք նա ստեղծում է տարածաշրջանի համար, և այդ կապակցությամբ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահներն ընդգծել են Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման կարևորությունը և քննարկել թուրքական և հայկական պատվիրակությունների միջև շփումները: