Ադրբեջանում սահմանափակումներ են մտցվել երկրից մի շարք պարենային ապրանքների արտահանման համար, հաղորդում է Turan-ը:
Մասնավորապես, Ադրբեջանի մաքսային տարածքից հացահատիկային, մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, կարագային և բուսական յուղերի, շաքարի և շաքարի արտադրության համար հումքի և այլ սննդամթերքի արտահանումը կկարգավորվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նշվում է, որ այդ միջոցառումը նախատեսված է երկրի կառավարության համապատասխան որոշմամբ: