Ադրբեջանի զինված ուժերը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք «Efes-2022» միջազգային զորավարժություններին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, մինչդեռ զորավարժությունների անցկացման ժամկետը չի հաղորդվում։
Նշվում է, որ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել երկու փուլով՝ շտաբային վարժանքներ համակարգչային աջակցությամբ և մարտավարական վարժանքներ՝ ուղիղ կրակով։