Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համարում է կարևոր և պատմական հնարավորություն տարածաշրջանի համար։ Ըստ Hurriet-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Սենթոփը։
Նրա խոսքով, չպետք է թույլ տալ, որ հայկական սփյուռքի արմատական խմբերը վնասեն գործընթացին, թունավորեն հարաբերությունները և տիրանան Հայաստանին։
«Մենք բոլոր համապատասխան դերակատարներին հրավիրում ենք կառուցողական գործել և աջակցել գործընթացին, որը մենք անում ենք»,- ասաց նա։
Նշելով, որ հայերն իրենց գրեթե ողջ դիսկուրսը կառուցել են հակաթուրքական թշնամության վրա՝ ստանալով բազմաթիվ պետությունների աջակցությունը ցեղասպանության մեղադրանքների համար, Շենթոփն ընդգծել է, որ, համաձայն 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայի՝ այս հանցագործությունը, եթե այն տեղի է ունեցել, պետք է միայն դատապարտվի լիազորված դատարանի կողմից։
Խորհրդարանի նախագահն ասաց, որ Թուրքիային «ցեղասպանության» մեջ մեղադրողները ջարդեր ու ցեղասպանություն են իրականացրել Աֆրիկայում, Բալկաններում, Ալժիրում և Ռուանդայում՝ սպանելով հարյուր հազարավոր մարդկանց, բայց դեռ լռում են։