Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Ինչպես հայտնում են Նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։
«Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: