Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ներկայացված փաստարկները ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ հեռու են Անկարայի ակնկալիքներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Նորվեգիայի և Իռլանդիայի իր գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«ՆԱՏՕ – ին անդամակցելու իրենց դիմումների կապակցությամբ Թուրքիային Շվեդիայի և Ֆինլանդիայի ուղարկած փաստաթղթերը շատ հեռու են մեր ակնկալիքներից», – մասնավորապես ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով, թուրքական իշխանությունները Ստոկհոլմին և Հելսինկիին տեղեկացրել են թերությունների մասին, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը:
Հարցին, թե որքան ժամանակ Թուրքիան դեմ հանդես կգա ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Չավուշօղլուն պատասխանել է, որ դա կախված է այդ երկրների պատրաստակամությունից՝ կատարելու Անկարայի կողմից այդ կապակցությամբ հնչեցված պահանջները: