Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչուներն ու ավիացիոն միջոցներն անցած շաբաթ ժամանել են թուրքական Կոնիա՝ մասնակցելու «Անատոլիական արծիվ-2022» միջազգային թռիչքային – մարտավարական զորավարժություններին: Զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակներում անցկացվել են փորձարարական թռիչքներ, հունիսի 18-ի երեկոյան հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանը կներկայացվի Су-25 գրոհիչների և МиГ-29 ռազմաճակատային կործանիչների զորավարժություններին։
Թուրք և ադրբեջանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Հորդանանի և Պակիստանի զինծառայողները: