Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Թբիլիսիում կայացած հանդիպումը։
«Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում։ Կարևոր քայլ է դեպի համապարփակ կարգավորում։ ԵՄ – ն լիովին ներգրավված է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի աջակցության մեջ։ Կարգավորումը / հաշտեցումը կարող է ձեռք բերվել միայն ուղիղ երկխոսության միջոցով», – գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին: