Մոսկվայում մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակով հանդիպում տեղի կունենա Երևանի և Բաքվի հետ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
«Մոսկվան, Երևանն ու Բաքուն մշակում են բարձր մակարդակի եռակողմ շփումների օրակարգը։ Նախատեսվում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով: Հանդիպման մանրամասների մասին հայտնի կդառնա ավելի ուշ»,-ասել է նա։
Ավելի վաղ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն Բրյուսելում: Հանդիպման հստակ ժամկետների մասին դեռ չի հայտարարվել։