Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը կառուցողական է համարել չորեքշաբթի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի և ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մթնոլորտը:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում», – գրել է նա Twitter-ում:
Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «բոլոր հարցերը», բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը խաղաղ պայմանագրի շուրջ: Միշելն ընդգծել է այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու ԵՄ պատրաստակամությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը չորեքշաբթի օրը Բրյուսելում եռակողմ հանդիպում են ունեցել:
Սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի չորրորդ առերես հանդիպումն է Բրյուսելում։ Ավելի վաղ նրանք հանդիպումներ են ունեցել 2021-ի դեկտեմբերին, այս տարվա ապրիլին և մայիսին։