Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Տոկիոյում Ճապոնիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-երը:
«Աճել է Արևելք – Արևմուտք տրանսպորտային միջանցքի նշանակությունը։ Ադրբեջանը, Վրաստանը նույնպես գտնվում են այդ տարածաշրջանում։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք կբերվի պայմանագիր, և Հայաստանը կկարողանա միանալ այդ գործընթացին», – ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։