Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում հնարավոր է հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում կարող է հանդիպել Փաշինյանի հետ:
«Հնարավոր է, որ մենք հանդիպենք Փաշինյանին Պրահայում», – հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։
Էրդողանը նաև Հայաստանին կոչ է արել «լավ օգտվել հաշտեցման հնարավորությունից»։