Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին երկուշաբթի հերքել է Ուկրաինայի հակամարտությունում դրանք օգտագործելու նպատակով ռուսական կողմին անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին լուրերը:
«Իրանը չհիմնավորված է համարում Ուկրաինայի պատերազմում դրանք օգտագործելու համար Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները և չի հաստատում դրանք», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Կանաանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ Telegram-ալիքում:
Նա ընդգծել է, որ Իրանը քաղաքական կուրս է որդեգրել՝ հիմնված չեզոքության վրա։ Նրա խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտությանը: