Ուկրաինայում ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, հակամարտություններ կան նաև ԱՊՀ այլ երկրների միջև, դա պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում։ РИА Новости -ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր շրջանակում, իհարկե, կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված հարցերին։ Չէ որ Ուկրաինայից բացի, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, և հետխորհրդային տարածքի մյուս հարևան պետությունների միջև երբեմն հակամարտություններ են առաջանում, և դա, անշուշտ, պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում», – ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
Նշենք, որ վարչապետ Փաշինյանը ևս մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։