Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Պաքփուրը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը։
Ինչպես նշել է գեներալը, լայնածավալ զորավարժություններ են անցկացվում տարեկան պլանի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։