Թուրքիայում մեկնարկել են Eternity-2022 զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Երեք երկրների բանակային ստորաբաժանումների միջև համագործակցության և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 28-ը։
Խնդիրներ կմշակվեն ռազմավարական նշանակության տնտեսական օբյեկտների պաշտպանության համար։ Eternity-ի առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2014թ.