Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերեց 2020 նոյեմբերի 10–ի հրամանագրի երրորդ կետը, որը վերաբերում է կոմունկիացիաների բացմանը։
«Այս տեքստը նշանակում է, որ ճանապարհը, հաղորդակցությունը ապահովում է Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը որպես միջնորդ վերահսկողություն է իրականացնում, որ ՀՀ–ն քաղաքական այդ պարտավորությունը կամ անխափան երթևեկությունը ապահովի»,–ասաց նա։
Վարչապետը նաև մեջբերեց, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՌԴ նախագահի մեկնաբանությունը։ «Ահա այս երկու կետն է, որ արտահայտում է պայմանավորվածությունը և մենք պատրաստ ենք իրագործել դա և այս պարտավորություններից, ձևակերպումներից դուրս որևէ ակնկալիք թող չլինի։ Ադրբեջանը ասում է, որ կոնֆլիկտի բերումով արևմտյան շրջաններից անցնելիս Ադրբեջանի քաղաքացիները չշփվեն հայ մաքսավորների և սահմանապահների հետ, և նրանք ասում են, որ թող սահմանին կանգնեն ռուս սահմանապահները, մենք ասում ենք, որ ակնկալիքը կարող ենք հասկանալ, բայց մենք եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվել ենք, որ բոլոր պայմանները պետք է լինեն համարժեքության սկզբունքով, այս դեպքում դա խախտվում է։ Եթե ադրբեջանցին չի շփվում հայ սահմանապահի հետ, այդ դեպքում հայաստանցին էլ պետք է չշփվի Ադրբեջանի սահմանապահի հետ, խոսքը Ադրբեջանից Ադրբեջան և Հայաստանից Հայաստան գնացողների մասին է»,–ասաց նա և պարզաբանեց, որ խոսք կարող է վերաբերել Երախսից Մեղրի երկաթուղային կապին, կամ նույն հնարավորությունը պետք ունենան հայաստանցիները՝ գուցե ավտոմեքենայով բեռներ տեղափեխոլու կամ այլ նկատառումով։
«Մենք ասում ենք, այդ դեպքում մենք էլ այդ խնդիրը ունենք և չի կարող հավասարակշռությունը խախտվել և Հայաստանի պարագայում սահմանին կանգնեն ոչ հայաստանցի սահմանապահները, իսկ Ադրբեջանում կանգնեն ադրբեջանցի սահմանապահները և մենք լուծում ենք առաջրակել, որ այդ ծառայությունը այս կետում արտապատվիրակել ուրիշ կազմակերպությունների կամ երկրների և պայմանավորվել, որ սահմանին կանգնելու է երրորդ կողմը՝ և՛ իրենց, և՛ մեր կողմից։ Մենք այս գլխից ասում ենք, որ պատրաստ ենք, որ այդ օպերատիվությունը արտապատվիրակել ՌԴ սահմանապահ զորքերին, Ադրբեջանը ո՞ւմ ուզում է թող պատվիրակի, ընդ որում մենք կարող ենք պայմանավորվել որ դա լինի փոխադարձ համաձայնությամբ կամ ամեն մեկը իր համար ընտրի, ընդ որում կարող է ընտրել Թուրքիային էլ, քանի որ Հայաստանի քաղաքացիները Թուրքիա գնալ գալիս շփվում են թուրք սահմանապահների հետ։ Կամ եկեք ուրեմն Հայաստանի կողմից հայկական ծառայությունները կանգնեն, Ադրբջանի կողմից ադրբեջանական ծառայությունները, եթե համաձայն եք սրա հետ այս խնդիրը լուծենք»,–ասաց նա։
Նշենք, որ նախօրեին ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ստանձնել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհ կառուցելու պարտավորություն։