ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով կայցելի Թեհրան: Այս մասին հայտնում է ISNA-ն։
Հանդիպմանը սպասվում է երկու երկրների իշխանությունների միջև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում, նշում է գործակալությունը։
«Հայաստանի վարչապետին պաշտոնապես կդիմավորի երկրի նախագահը Սաադ-Աբադ պատմամշակութային համալիրում, իսկ երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո տեղի կունենա բարձրաստիճան անձանց համատեղ հանդիպում»,-նշում է գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և կարևորել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը: