Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:
«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է Զոհրաբ Մնացականյանը։
Փետրվարի 23-ին Իրանի Խոյի շրջանում գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են նաև Թուրքիայի արևելյան շրջաններում։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:53-ին, իսկ երկրորդը19:00-ին: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշաժի հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի նահանգի Բաշքալե շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներից վնասվել է շուրջ 700 տուն: Մարդկային կորուստների մասին խոսելիս՝ Սոլյուն տեղեկացրել է, որ Վան նահանգում 9 մարդ է մահացել, այդ թվում
4 երեխա, իսկ 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ Վանի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: