Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ Արցախի ոստիկանությունը հայտնել է, որ նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: