ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է Ադրբեջանի նախագահ ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են եռակողմ համաձայնագրերի իրականացման քայլերը՝ կենտրոնանալով տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վրա։
Հիշեցնենք, որ կողմերի միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին։ Պուտինն ու Ալիևը քննարկել էին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։