Ռուսաստանի հետ համատեղ Ռեշտ – Աստարա երկաթուղային հատվածի կառուցման նախագծի իրականացումը կարող է տևել ավելի քան երեք տարի։ Նման գնահատական է տվել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում Transtec միջազգային համաժողովի լիագումար նիստում, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք պետք է Ռուսաստանի հետ երկաթուղային փոխադրումների ենթակառուցվածքը զարգացնենք Ռեշտի և Աստարայի միջև, բայց, ցավոք, հնարավոր է, առաջիկա երեք տարիների ընթացքում այդ նախագիծը չավարտվի, քանի որ դրանք միջոցներ են, որոնք, ասենք, կիրառվում են հեռավոր ապագայի համար», – ասել է փոխնախարարը՝ խոսելով երկու երկրների համար ավելի շուտ գործնական քայլերի անցնելու անհրաժեշտության մասին, որոնք ուղղված են լոգիստիկայի և բեռնափոխադրումների ոլորտում պատժամիջոցների վերացմանը:
Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ: նախագծի նպատակն է «Հյուսիս – Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ցամաքային հատվածների միացումը, ինչը թույլ կտա բարձրացնել Տրանսկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը: Ենթադրվում է, որ Ռեշտ – Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Ռեշտ (իրանական քաղաք) – Աստարա (ադրբեջանական քաղաք) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալենտին Իվանովը հայտնել էր, որ Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածը զարգացման և Պարսից ծոցի երեք նավահանգիստների ուղղությամբ երկարաձգման հեռանկարներ ունի երկաթուղային լայն ուղու կառուցման դեպքում: Այս պահին ռուսական երկաթուղիներն արդեն օգտագործում են Ռեշտ – Աստարա երթուղին մուլտիմոդալ փոխադրումների համար։
«Ես կցանկանայի դիմել Ռուսաստանի հարգարժան գործընկերներին, որպեսզի ինչպես բիզնեսի, այնպես էլ պետական կառույցների ներկայացուցիչները ուշադրություն դարձնեն Կասպից ծովի անսահման ներուժին, և համատեղ երկկողմ ներդրումների միջոցով մենք կկարողանանք զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները Կասպյան ավազանում մրցունակ լոգիստիկ շղթաներ կառուցելու համար», – ասել է փոխնախարարը: