ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստանի սահմանամերձ շրջաններ, ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
Խորհուրդը համաձայնել է ստեղծել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն (EUMA) ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Առաքելության առջև խնդիր է դրված նպաստել կայունությանը, տեղերում ամրապնդել վստահությունը և պայմաններ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար, առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։
«Այսօր մենք հիմնում ենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն, որպեսզի նպաստենք կայունությանը, ամրապնդենք վստահությունը և ապահովենք պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Սա նոր փուլ է սկսում Հարավային Կովկասում մեր փոխգործակցության մեջ՝ ուղղված կայուն խաղաղության ձեռքբերմանը»,-Twitter-յան իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ -ի այս որոշումը։ «Մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկումը Հայաստան։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։
Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»,-գրել է Միրզոյանը Twitter-յան իր բլոգում։