Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը վերջերս տեղի ունեցած միջադեպն ահաբեկչական չէր և հարձակվողի շարժառիթը զուտ անձնական էր։ Այս մասին Pars Today-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։
Աբդոլլահիանը, Իրանում Ադրբեջանի դեսպանությունում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին հիվանդանոց այցելելուց հետո, Ադրբեջանի դեսպանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել նաև Իրաքում, Լոնդոնում և Պեկինում իրանցի դիվանագետների հետ:
Նա հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ որոշվել է, որ անհրաժեշտ է համատեղ համագործակցություն իրականացնել, որպեսզի այս միջադեպը չօգտագործվի թշնամիների կողմից և բացասական հետևանքներ չունենա երկու երկրների հարաբերությունների համար: