Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-ի: Այս մասին հայտնում է ISNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Մոհամեդ Սադիկ Մութեդեմյանին։
Պաշտոնյայի խոսքով՝ նահանգի 70 բնակավայրերում երկրաշարժից ավերվել է շինությունների 20-50 տոկոսը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խոյ քաղաքում հունվարի 28-ին, տեղական ժամանակով 21:44-ին: Դա հետևում է տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման իրանական վարչության կայքում տեղադրված տեղեկատվությունից: Երկրաշարժի օջախը գտնվել է 6,49 կմ խորության վրա:
Նախօրեին Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մուջթաբա Խալիդին հայտնել էր տարերային աղետի հետևանքով երեք զոհերի և 973 տուժածների մասին: