Նախիջևանի և Թուրքիայի միջև բացվել է ցամաքային սահման, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը: Այնտեղ հստակեցրել են, որ Նախիջևանի սահմանը Թուրքիայի ուղղությամբ հատելու սահմանափակումները հանվել են։
«Թույլատրվում է քաղաքացիների տեղաշարժն իրենց անձնական ավտոմեքենաներով։ Ավտոբուսների երթևեկությունը նախկինի պես արգելված է», – ասված է հաղորդագրության մեջ։
Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակվել է «2022 թվականի հուլիսին Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշման հիման վրա՝ կապված կարանտինային միջոցառումների (COVID-19) հետ»։