Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, հայտնում է РИА новости – ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջուին:
Նրա տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 31 777-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։ Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: