Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն Իսրայելի հետ իրենց «հակաիրանական համագործակցությունը»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հայտնում է ИРНА-ն: Նա Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենի խոսքերը «Իրանի դեմ միացյալ ճակատ ձևավորելու» մասին անվանել է ևս մեկ փաստաթուղթ այն մասին, որ Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել Թեհրանի ազգային անվտանգության սպառնալիքի:
«Իրանը միշտ փորձել է խոչընդոտել երկու հարևան երկրների միջև հեռավորություն ստեղծելու չարակամների ջանքերին, և ակնկալվում է, որ Ադրբեջանի կառավարությունը նույնպես կխուսափի երկու երկրների թշնամիների կողմից դրված ծուղակից: «Թեհրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ Սիոնիստական ռեժիմի դավադրությանը», – ասել է նա: Ընդ որում, Քանանին ընդգծել է Իրանի և Ադրբեջանի միջև պատմական և կրոնական անքակտելի կապը:
Քոենը Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման ժամանակ հայտարարել է Բաքվի հետ հակաիրանական համագործակցության ընդլայնման մասին: Ավելի վաղ Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հայտարարել էր, որ Իրանի վրա հարձակման դեպքում Իսրայելի Պաշտպանության բանակին թույլ չի տրվի օգտագործել Ադրբեջանի օդանավակայանները որպես լիցքավորող բազա:
Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն մարտի 11-ին հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված միջադեպի մասին: Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել: Ադրբեջանում հայտարարել են նաև «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման և 32 մարդու ձերբակալման մասին: