Ադրբեջանի արտգործնախարարությունը Բրյուսելււմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը որակել է «արդյունահեն»՝ խաղաղության օրակարգի խթանման առումով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք օգտակար ենք համարում այս ձևաչափով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հինգերորդ հանդիպումը, որը կազմակերպել է Եվրամիության Խորհրդի նախագահը այս ձևաչափով»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը հավելել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների հարգման հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի պատրաստակամությունը՝ շարունակել երկխոսությունն ու փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան, Միշել և Ալիև եռակողմ հանդիպումը։ Եռակողմ բանակցություններից առաջ Փաշինյանը և Ալիևը առանձին հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ։ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ կողմերը «ակնհայտ առաջընթաց» են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ քննարկումներում։ Նա ընդգծել է, որ «այս թեմայով դիրքորոշումները ներկայումս շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ Նախիջևանի հետ և նրա տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում»։ Նաև, ըստ նրա, փոխըմբռնում է ձեռք բերվել, որ մյուս ձերբակալվածները առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն։
Հայաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնեց այս հանդիպման որոշ մանրամասներ՝ նշելով, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և անվտանգության, հարաբերությունների կարգավորման համաձայնագրի հետ կապված հարցեր։ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության, ինչպես նաև անհայտ կորած բանտարկյալների հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությունը։