Ադրբեջանական բանակը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված առանձին համակցված բանակում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նրանք նշել են, որ մշակել են դաշտային կապի կենտրոնի տեղակայումը և փորձարկել այն։ Զորավարժություններին մասնակցել է նաև ռազմական ավիացիան, որը «կանխել է» օդային հակառակորդի գործողությունները։
Գերատեսչությունը հավելել է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները գետնի վրա իրականացրել են քողարկման և պաշտպանական միջոցառումներ։