Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է «վերադառնալ» Հայաստանի Սյունիքի մարզ «մարդատար ավտոմեքենաներով», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն «այլ երկրների հողերի նկատմամբ հավակնություն չունի»։
«Եվ մենք, իհարկե, կվերադառնանք Զանգեզուր (Սյունիք), բայց խաղաղ։ Ոմանք փորձում են ինձ մեղադրել։ Ես ասացի, որ այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»,- ադրբեջանցիներին վստահեցրել է երկրի ղեկավարը։