Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին դեռևս պաշտոնական առաջարկ չենք ստացել, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Որպես գաղափար է հնչեցվել, կոնկրետ քայլերի մասին տեղյակ չեմ»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:
Փոխնախարարը նշել է, որ տարբեր երկրների հետ տարաձայնություններն իրենց տեղն ունեն:
«Տարաձայնություններ ունենք այլ երկրների հետ էլ, Եվրամիության հետ կապված շատ դժգոհ ենք վիզաներից, բայց դա չի նշանակում, թե հարաբերությունները գտնվում են ճգնաժամային իրավիճակում»,- ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում