Ադրբեջանը որոշել է հավելյալ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր գնել Իսրայելից՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում, հաղորդում է Defense Industry Europe-ը։
«Ադրբեջանի պաշտոնական զեկույցի համաձայն՝ փորձարկումը ներառում է այս բարձր առաջադեմ համակարգի տարբեր օրինակների բազմաթիվ կալանիչ արձակումներ»,- գրել է կայքը՝ նշելով, որ Ադրբեջանը ցուցադրել է Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության (IAI) հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացված մոդելները։
Ըստ լրատվամիջոցների՝ Barak MX-ը նախատեսված է հրթիռների և օդանավերի սպառնալիքների դեմ պայքարելու համար՝ գործող մշտական ենթակառուցվածքից կամ տեղադրված բեռնատարներից և այլ օպերատիվ վայրերում:
Defense Industry Europe-ը նաև հիշեցրել է, որ Իսրայելից Ադրբեջանին մատակարարվող պաշտպանական համակարգերն ակտիվորեն օգտագործվում են Հայաստանի հետ ռազմական հակամարտությունում։
Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական Intelligence Online հրատարակությունը հայտնել էր, որ Իսրայելի աջակցությունը որոշիչ է եղել սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած օպերացիայի հաջողության հարցում։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին 10 տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 10 միլիարդ դոլարի զինտեխնիկա։
Դրա դիմաց Իսրայելը գնել է ադրբեջանական նավթ և օգտագործել երկրի տարածքը՝ որպես Իրանի մասին հետախուզական տեղեկություններ հավաքելու կենտրոն, գրում է հրատարակությունը՝ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն անվանելով «ռազմավարական պայմանագիր»։ Սեպտեմբերյան հարձակումից և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացումից հետո Ադրբեջանին զենքի մատակարարումը չի դադարել։
Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Կահիրեում՝ D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում, Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանային...