Մոսկվայում մեկնարկել է ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի չորրորդ նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնին (CAMO)։
«Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային զարգացման համատեքստում» թեմայով չորրորդ հանդիպումը կազմակերպվել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից։
Նշվում է, որ խորհրդի երրորդ նիստը տեղի է ունեցել Բաքվում՝ անցած տարվա փետրվարին։