Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգիչ է անվանել Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ հանգիստ լինի և բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց գրանցվի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Ա. Հ.-ն, իսկ ժամը 14։35-ի սահմաններում ադրբեջանական կրակից զոհվել էր զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
ՀՀ ԱԳՆ խստորեն դատապարտել էր ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները։