Դեկտեմբերի 30-ին Աստարայում կբացվի Իրանի և Ադրբեջանի միջև նոր սահմանային անցակետ, հայտնում են արբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Դարյուշ Ամանին։
Նա նշել է, որ վաղն Աստարայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի կունենա Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր անցակետի բացումը։