Թուրքիայի հարավ-արևելքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 30-ը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մերսինի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանին։
Անթալիայից Մերսին ուղևորվող 40 ուղևորներով ավտոբուսն Այդընչիկ թաղամասում շրջվել է թունելների ելքի արգելապատնեշներին բախվելուց հետո, ասել է Փեհլիվանը։