Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է դատապարտվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի արդարադատության նախարարությանը։
Յասին Հուսեյնզադեն 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա և սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Զինված հարձակումը հետ մղելիս վիրավորվել էին դեսպանատան ևս երկու աշխատակից։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին խստորեն դատապարտել էր զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածն անվանել էր «ահաբեկչական հարձակում», որից հետո դեսպանատան աշխատակիցները Թեհրանից տարհանվել էին Բաքու։
Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերն ԱՄՆ-ի հետ և դադարեցնել USAID-ի նախագծերը,...